Ոստիկանությունը դատարանի բակից բերման ենթարկեց Արամ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
12.09.2019 | 18:15Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի դատարանում ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը և դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ։
Նիստի ավարտից հետո լարված իրավիճակ էր դատարանի բակում, որտեղ հավաքված էին Քոչարյանի աջակիցներն ու ընդդիմախոսները։
Ոստիկանությունը բերման ենթարկեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին և Քոչարյանի աջակիցներից ևս մի քանի երիտասարդի։
Մանրամասները՝ տեսանյութում: