Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ 2017-2018 թվականների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել անձնական օգտագործման գույքն օտարելու դեպքում ֆիզիկական անձանց եկամտային հարկի վճարման պահանջներ ներկայացնելու վերաբերյալ։ «Խնդիրն այն է, որ ՀՀ հարկային օրենսգրքով ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում էր համարվում` անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման նույն տեսակի գույքի՝ տարվա ընթացքում երկրորդ …

