«Եթե Ամուլսարի հարցով անհնազանդություն սկսվի, դա ունենալու է հեղափոխական ավարտ»․ Գարեգին Միսկարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Միսկարյանը

-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ամուլսարը չշահագործելու համար իրավական հիմքեր չկան։ Դուք անմիջապես Ձեր ֆեյսբուքյան էջում գրեցիք, որ, ցավոք, առաջին անգամ չէ, որ վարչապետը խաբում է և չի կատարում իր խոստումը։ Ինչի՞ մասին է խոսքը։

-Եթե խոսքը հերթական անգամի մասին է, ապա առաջին հերթին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և դրանից հետո ԱԺ ընտրությունների գնալն էր։ Այն ժամանակ մեզ համոզեցին, որ օբյեկտիվ պատճառներ կան, Հանրապետականը չի անում։ Բայց ինչպես հասկանում ենք, դա այն ժամանակաշրջանն էր, երբ կարելի էր պարտադրել, թե՛ Հանրապետականին, ինչպես հետո կարողացանք անել, թե՛ այլ ձևերով հարցը լուծել, կատարել խոստումը։ Այնուամենայնիվ, մենք ըմբռնումով մոտեցանք էդ հարցին։ Հիմա հայտարարվում է, որ ՇՄԱԳ-ը ուժը կորցրած համարելու համար իրավական հիմքեր չկան, ես հենց հաջորդ օրը 6 իրավական հիմք ներկայացրի։ Այսօր Էրիկ Գրիգորյանը իր հարցազրույցում ներկայացրեց դրանց իրավացիությունը։ Առնվազն երեք օրենդրական տարբեր եղանակներով ՇՄԱԳ-ի ուժը կորցրած ճանաչելու հիմքերը տվեց։ «Լիդիանի» մոտ կա փաստաթղթերի մեջ փոփոխություններ, նրանք 2016 թվականին ստացած ՇՄԱԳ-ի վրա հետագայում ավելացրել են իրենց ուսումնասիրությունների արդյունքները և, ըստ դրա, ՇՄԱԳ-ում փոփոխություններ են կատարել առանց լիազոր մարմնին տեղյակ պահելու։ Դա բավարար հիմք է, որ առանց լրացուցիչ դաշտային հետազոտությունների այդ ՇՄԱԳ-ը չեղյալ համարվի։

-Դուք ասում եք, որ իրականում կայացվել է Ամուլսարը շահագործելու քաղաքական որոշում, ընդ որում՝ ընտրություններից առաջ։ Ովքե՞ր են քաղաքական այս որոշման շահառուները։ Այսինքն, ո՞ւմ է բավարարում վարչապետն այս որոշումով։

-Գիտե՞ք, քաղաքական որոշում կայացվել է, թե՝ ոչ, հիմա դժվար է ասել, որովհետև ամեն օր իրավիճակ է փոխվում։ Սկզբից թվում էր, թե 8 ամիս, երբ «Էլարդը» փորձաքննություն պիտի անցկացներ, դրանից առաջ ակնկալում էինք, որ էն տվյալները, որ պիտի տա «Էլարդը»՝ իմանալով նախորդ կառավարությունների փաստաթղթեր տալու տրամաբանությունը, ակնկալում էինք, որ եզրակացությունը բացասական է լինելու, և կարծում էինք, որ կամք կա չգնալ էկոլոգիական աղետի և չշահագործել սարը։ Բայց հետո ժամանակը ցույց տվեց, որ «Էլարդի» եզրակացությունից հետո ինչպես վարչապետն ասեց՝ 99,99 տոկոս վստահություն կա, որ հանքը պիտի շահագործվի, և ապա տեսակոնֆերանսից հետո իրավիճակը նորից փոխվեց, որ պիտի չշահագործվի, որովհետև բացասական էր եզրակացությունը և դա պնդեց «Էլարդը», սակայն ինչպես տեսանք, նորից կայացվեց լրիվ այլ որոշում, ասացին, որ մենք իրավական հիմքեր չունենք, ինչը դարձյալ փոխեց վիճակը, այսինքն, ակնհայտ է, որ հիմքերը կան, ցանկություն չկա։ Դրանից հետո էսօրվա Էրիկ Գրիգորյանի հայտարարությունը փոխանակ պարզություն մտցնի էս ամենի մեջ, ավելի խճճեց։ Մի խոսքով՝ դժվար է ասել, թե ինչի հիման վրա են որոշում կայացնում էսօրվա կառավարող ուժի ներկայացուցիչները։

-Դուք հայտարարում եք, որ հաջորդ հեղափոխությունը թավշյա չի լինելու, բոլորը պատասխան են տալու։ Ի՞նչը նկատի ունեք նման հայտարարությամբ։

-Տեսեք, խնդիրը դրված է այսպես՝ Ամուլսարի շահագործման մասին բոլոր մասնագետներն ասում են, որ դա վտանգավոր է, թե՛ ֆիզիկոսները, թե՛ երկրաբանները, թե՛ բնապահպանները, բոլորն ասում են, որ դա հղի է ռիսկերով։ Նույնիսկ վերջերս հաշվարկ կա, որ Նախիջևանից եթե ցիանիդի ամբարին խփեն, այնտեղ չկա հակաօդային պաշտպանություն և կա ռիսկ, որ պատերազմի դեպքում և այն դեպքում, երբ հրահրեն բախումներ, այնտեղից խփեն, քիմիական գազ է առաջանում։ Բոլոր ասպեկտներով վտանգավոր է։ Եվ երբ հարցը դրվում է այսպես, որ, այնուամենայնիվ, վտանգներով հանդերձ պիտի շահագործվի, դա նշանակում է ծայրահեղ դիրքորոշում՝ ժողովրդի տեսակետից տարբերվող։ Եթե կառավարությունը չգնա էդ հանքի շահագործումը դադարեցնելու ճանապարհով, կարող են լինել նաև քաղաքացիական անհնազանդության փորձեր, դե փորձեր չէ, ես վստահ եմ, որ եթե նման պրոցես սկսվի, դա ունենալու է հեղափոխական ավարտ։

Զրուցեց՝ Մհեր Արշակյանը

Մանրամասները՝ տեսանյութում: