Տնակից բնակարան ճանապարհին մնացել է խճանկարի 6.550 կտոր. գնելով մեկը՝ անօթևան գյումրեցիներին կօգնեք բնակարան ունենալ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Հուլիսի 29-ից մեկնարկած «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի՝ գյումրեցի անօթևաններին բնակարանով ապահովելու նոր նախաձեռնության ավարտին քիչ ժամանակ է մնացել, սակայն խճանկարը դեռ չի ամբողջացել:

Հիմնադրամը, հիշեցնենք, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի՝ «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի կտավներից մեկը 15.000 կտորանոց «փազլի» է վերածել: Ցանկացողները կարող են 1.000 դրամով գնել փազլի մի կտորն և իրենց ներդրումն ունենալ գյումրեցի մի քանի անօթևան ընտանիքի բնակարանով  ապահովելու գործում: Ծրագրի ավարտը նախատեսվում է կատարել սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության տոնի միջոցառումների ընթացքում։

Վերջնաժամկետին քիչ ժամանակ է մնացել, իսկ խճանկարի 15.000 կտորից 6.550-ը մնացել է: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Գևորգ Գրիգորյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ անելու են՝ սահմանված ժամկետում հասցնելու և անօթևանների համար բնակարաններ գնելու համար: Նա հավելեց, որ  շատերը կտորների գնման խոստումներ են տվել։

«Ինչ էլ հասցնենք մինչև սեպտեմբերի 21-ը, ինձ թվում է, որ այդ օրը, եթե վարչապետն էլ իր կտորը դնի, համոզված եմ, որ Գյումրիում այնքան հյուրեր ենք ունենալու, որ հաստատ կվաճառվի, թեկուզ 2.000-3.000 կտոր էլ մնացած լինի։ GG Race էր կազմակերպվել ամբողջ Հայաստանով և ամսի 6, 7, 8-ին այն վարորդները, որոնք միացել էին ակցիային, աշխատած գումարները նվիրաբերելու են հիմնադրամին։ Տնօրինությունն էլ ասել է, որ ինչ գումար հավաքվեց, կրկնապատկում են։ Թե ինչքան կլինի թիվը, չեմ կարող ասել։ Հիմա Գյումրի քաղաքի դպրոցների արհմիություններն են միացել ու ինստիտուտները: Այսինքն՝ այս մի քանի օրվա ընթացքում, ինձ թվում է, ահագին վաճառք կունենանք»,- ասաց Գևորգ Գրիգորյանը։

Հիմնադրամի տնօրենը նաև փոխանցեց, որ ծրագրի իրականացման ընթացքում խոշոր նվիրատվության ընդամենը մի քանի դեպք է եղել, սփյուռքի մեր հայրենակիցներն էլ այս անգամ մեծ ակտիվություն չեն դրսևորել՝ արձագանքը սպասվածից փոքր է եղել:

«Օնլայնով երկու հատ 100 կտորով ենք վաճառք ունեցել, որից մեկն ԱՄՆ-ից է, մյուսը՝ ՌԴ-ից: 400.000 դրամ Ֆելիքս Ցոլակյանի ներդրումն է եղել, Էդմոն Մարուքյանն է իր աշխատավարձից 100.000 դրամ փոխանցել օգոստոսի 25-ին։ Սա մեծ թվերի մասին է խոսքը: Մյուսներն արդեն մանր ներդրումներ են»,- ասաց Գևորգյանը։

Հավաքված 15 մլն դրամով նախատեսվում է երկու անօթևան ընտանիքի համար բնակարան գնել: Բացի այդ՝ ամբողջական հավաքված նկարը դրվելու է աճուրդի, որից ստացած գումարով էլ կգնվի մեկ կամ երկու բնակարան:

«Երեք և ավելի բնակարան ենք գնելու։ 15 մլն դրամով գնելու ենք երկու բնակարան, բայց ևս մեկ կամ երկուսը ավելացնում ենք՝ նկարը հանելով աճուրդի: Ընդ որում՝ այն պայմանով, որ նկարը մնում է Գյումրիում ու իր նվազագույն արժեքը լինելու է 15 մլն դրամ։ Առաջարկներ եղել են, նաև մասնակցողներ կան, որ ուզում են աճուրդով մասնակցել, և այն մարդիկ են, որ պատրաստ են խոշոր գումարի նվիրատվություն անել։ Մենք էլ ասել ենք, եթե ուզում եք նվիրաբերել, մասնակցեք աճուրդի, գնեք այս նկարը, որով կլուծվի ևս երկու կամ երեք բնակարանային հարց»,- նշեց հիմնադրամի տնօրենը։

Աճուրդի մասին, սակայն, հիմա խոսելը դեռ վաղ է։ Այն, հավանաբար, տեղի կունենա սեպտեմբերի 21-ից հետո, քանի որ նկարի հետ կապված կան որոշ տեխնիկական խնդիրներ։

«Այս նկարը պիտի ջրամեկուսացնենք: 10-15 օր կտևի, որ հեղուկ ապակիով փակենք: Նախնական հաշվարկներով՝ 2.000-2.500 դոլար է պետք մեկուսացման համար։ Մինչև այդ աշխատանքները չավարտենք, աճուրդի մասին խոսելն անիմաստ է»,- ասաց Գևորգ Գրիգորյանը։

Նշենք, որ փազլի կտորները հնարավոր է ձեռք բերել Գյումրու քաղաքապետարանի տարածքում, ինչպես նաև օնլայն տարբերակով: Այս նախաձեռնության առաջին մասնակիցը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, նա գնել է առաջին տասը կտորները:

Էմմա Չոբանյան