Տիգրան Պասկևիչյանն ազատվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից. այս մասին նա անձամբ է տեղեկացրել ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ: «Այսօր դիմում գրեցի եւ ազատվեցի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից։ Իմ բոլոր խորհուրդներն ու առաջարկները՝ հանրային հեռուստաընկերությունը դուրս բերել քոչարյան-սարգսյանական ճահճից, մի կողմից հանդիպեցին սառը անտարբերության, մյուս կողմից՝ կոշտ դիմադրության։ Ցանկացած համակարգ արմատականորեն …

