2020թ. Հայաստան կժամանեն շուրջ 150 երկրների համալսարանական սպորտի ազգային և միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ. ՀՀ ԿԳՄՍՆ

Լուրեր

30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանն ընդունել է Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկին և գլխավոր քարտուղար Մաթիաս Պեչովնիկին:

«Նրանք Հայաստան են ժամանել Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի հիմնադրման 25-ամյակին նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության Մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արկադի Պետրոսյանը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը:

Ողջունելով հյուրերին` ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը կարևորել է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցությունը Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի և համանման եվրոպական կառույցների հետ. «Մենք կարևորում ենք այն մեծ աշխատանքը, որ ասոցիացիան կատարում է համալսարանական սպորտի զարգացման ասպարեզում և ուրախ ենք, որ Հայաստանի մարզական ֆեդերացիան մաս է կազմում այս գործընթացին»,- նշել է նախարարի տեղակալը` հավելելով, որ Հայաստանում այժմ ընթացքի մեջ է ուսանողական մարզական լիգաների կազմավորումը:

Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկը, նշելով, որ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի հետ արդյունավետ համագործակցության դրական ավանդույթներ են ձևավորվել, շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը, մասնավորապես այս տարվա հունիսին Նեապոլ քաղաքում տեղի ունեցած ունիվերսիադայում Հայաստանի ուսանող մարզիկների մասնակցությունն ապահովելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև 2020 թվականին Երևանում Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի ընդհանուր ժողովի անցկացման հարցը: Ադամ Ռոշեկի խոսքով` ընդհանուր ժողովը Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի գալիք տարվա ամենակարևոր միջոցառումն է, և ակնկալվում է, որ դրան մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն շուրջ 150 երկրների համալսարանական սպորտի ազգային և միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գ.Թամրազյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է աջակցել, որպեսզի նման պատասխանատու միջոցառումն անցկացվի բարձր կազմակերպվածությամբ:

Նշենք, որ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան 2012 թվականից Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ է և ակտիվորեն մասնակցում է մարզական մրցաշարերին»,- ասված է հաղորդագրությունում: