ՀՀ վարչապետի տիկնոջ աշխատակազմից տեղեկացնում են, որ «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 18-ին այցելել է «Իմ ուղի» ուսումնավերականգնողական կենտրոն, որտեղ ներկա դրությամբ հաճախում է աուտիզմ ունեցող 180 երեխա և երիտասարդ: «Փոխտնօրեն Կարինե Հարությունյանի, ուսմասվարների և սաների ծնողների հետ Աննա Հակոբյանը շրջել է կենտրոնով, եղել դասասենյակներում …

