Ապրիլյան խաղաղ, ժողովրդավարական հեղափոխությունը բացառիկ և կարևոր հաղթանակ էր կարծրացող ավտորիտարիզմի նկատմամբ: Այս ժողովրդական շարժումը վերահաստատեց քաղաքացու և կառավարության միջեւ կապը: 2018 թվականին Հայաստանի քաղաքացիները նվաճեցին իրենց ներկայացուցիչներին ընտրելու իրավունքն ազատ և արդար ընտրություններում, մի իրավունք, որը տևական ժամանակ ոտնահարված էր: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նշել է Վաշինգտոնում կայացած Առաջնորդների ֆորումի …

