Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանը կշարունակի ԲԴԽ անդամի իր լիազորությունները: Այս մասին հայտնի դարձավ Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով այսօր հրավիրված ԲԴԽ նիստին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ որպես վկաներ հրավիրված ԲԴԽ անդամի նախկին թեկնածուներ՝ Սուրեն Անտոնյանը և Միքայել Ստեփանյանը նիստին չեն ներկայանալու: ԲԴԽ անդամները նշել էին, որ Սուրեն Անտոնյանը վատառողջ է, …

