Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել 3 օրենսդրական նախագիծ։ Առաջինով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հնարավորություն տալ վճարել սահմանված վճարը և վերադառնալ հայրենիք՝ խուսափելով քրեական հետապնդումից։ Երկրորդ նախագծով «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է դատախազին հավասար իրավական պաշտպանություն սահմանել փաստաբանի համար: «Վերջին ժամանակներում մենք տեսնում ենք փաստաբանների գործունեության նկատմամբ ոտնձգություններ, և օրենքը …