ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստման դասընթացի մասնակիցները՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորությամբ: «Սփյուռքահայ երիտասարդներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Խոսելով նմանօրինակ հանդիպումների անցկացման արդյունավետության մասին՝ նախարարն ընդգծել է դրանց կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու և սփյուռքի համայնքներում երիտասարդական ներուժն առավել համախմբելու …

