Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամը 19:00-ին ԱԺ-ում հանդիպելու է «Իմ քայլը» խմբակցության հետ: Նիստը փակ է լինելու: Factor.am-ին այս մասին հայտնեցին «Իմ քայլը» խմբակցությունից։ Փակ նիստի ժամանակ կքննարկվեն նաև Փաշինյան-Ալիև հանդիպման մանրամասները, ինչի մասին Factor.am-ը գրել էր դեռ մեկ շաբաթ առաջ. տեղեկությունը մեզ հետ զրույցում փոխանցել էր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նարեկ Կիրակոսյան