Արդարադատության նախարարությունը ներկայացրել է Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ թյուրընկալումներն ու իրականությունը։ «Թյուրընկալում. Կոնվենցիայի վավերացումը պարտադրվում է Եվրոպայի կողմից, դա արվում է ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով: Իրականություն. Կոնվենցիայի վավերացումը պայմանավորված է ՀՀ կառավարության հանձնառությամբ, որը միտված է պաշտպանել կանանց բռնությունից և կանխարգելել, վերացնել կանանց նկատմամբ բռնությունն ու ընտանիքում բռնությունը, նպաստել կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացմանն ու …

