Մանվել Գրիգորյանի պաշտպանները նրան գրավի դիմաց ազատ արձակելու հերթական միջնորդությունը ներկայացրին դատարան

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը հերթական անգամ միջնորդեց դատարանին՝ գրավի դիմաց ազատ արձակել իր պաշտպանյալին՝ գրավի գումարը սահմանելով մինչև 5 մլն դրամ․

«Տասնյակից ավելի դատական նիստեր են տեղի ունեցել, որտեղ Գրիգորյանի մասնակցությունը չի ապահովվել։ Նման պայմաններում խոսք լինել չի կարող անձին կալանքի տակ պահելու մասին։ Այս ամիսների ընթացքում ներկայացված բժշկական փաստաթղթերը փաստում են, որ կալանք կրելու ընթացքում Գրիգորյանի հիվանդությունները բացասական դինամիկա են արձանագրել։ Նման պայմաններում անձի նկատմամբ տեղի է ունենում դասական խոշտանգում։ Այսօր նժարին դրված է անձի առողջությունը և պետք չէ բժիշկ լինել, տեսնելու համար, որ Գրիգորյանի առողջական վիճակը վատթարանում է»։

Անդրադառնալով ներկայացված միջնորդությանը, մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն արձանագրեց, որ միջնորդությունը չի տարբերվում նախորդ դատական նիստերում ներկայացված միջնորդություններից, հիմքերը նույնն են, ինչի պարագայում միջնորդությունը ենթակա է մերժման։ Այսպիսով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Լիլիթ Շաբոյան