Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և բյուրոյի անդամների հետ: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նրանց և մաղթել հաջողություններ: ՀՅԴ Բյուրոյի անդամները նախագահին պատմել են օրերս Արցախում ավարտված Դաշնակցության ընդհանուր ժողովի, կուսակցության առաջնահերթ խնդիրների և անելիքների մասին: