«Պետք է աշխատենք հայ-մոլդովական առևտրատնտեսական, քաղաքական կապերն ամրապնդելու ուղղությամբ». ՀՀ վարչապետը հանդիպել է Մոլդովայի նախագահին

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ, ով Հայաստան է ժամանել ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Ողջունելով Մոլդովայի նախագահին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հարգելի պարոն նախագահ,
հարգելի բարեկամներ,

ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում՝ Հայաստանի մայրաքաղաքում։ Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բավական հաճախ ենք հանդիպել, և մեր միջև ձևավորվել են բավական ջերմ հարաբերություններ։ Հուսով եմ և վստահ եմ, որ այդ հարաբերությունները նաև շատ օգտակար կլինեն մեր երկրների միջև հարաբերությունների համար, և շատ ուրախ եմ, որ այսպիսի հնարավորություն ունեմ՝ Ձեզ հետ քննարկելու մեր հարաբերությունների հետագա զարգացման հարցերը։ Մենք պետք է աշխատենք մեր առևտրատնտեսական, քաղաքական կապերն ամրապնդելու ուղղությամբ։ Կարծում եմ, որ այսօր իրապես կան այդպիսի հնարավորություններ, պետք է ուղղակի օգտագործել։ Հատկապես Եվրասիական տնտեսական միության շրջանակում մեր համագործակցությունը նոր հնարավորություններ է բացում, և ես վստահ եմ՝ իրապես աշխատելու պարագայում կոնկրետ արդյունքներ կունենանք»։

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի վարչապետին ջերմ ընդունելության համար, նշել է.

«Հարգելի պարոն վարչապետ,
հարգելի բարեկամներ,

նախևառաջ շատ ուրախ եմ կրկին գտնվել Երևանում։ Վերջին 2.5 տարում արդեն 3-րդ անգամ եմ Երևանում։ Հուսով ենք, որ Դուք մոտակա ժամանակներում Ձեր առաջին պաշտոնական այցը կկատարեք Մոլդովայի Հանրապետություն։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ Ձեզ հրավիրել Մոլդովա։
Գիտեք, որ մեր երկրների միջև ավանդաբար գոյություն ունեն շատ լավ, բարեկամական հարաբերություններ բոլոր ուղղություններով։ Իհարկե, մենք կցանկանայինք, որպեսզի առևտրաշրջանառության մակարդակի առումով ավելի արագ առաջ շարժվենք։ Այս առնչությամբ կարելի է Ձեր այցին զուգահեռ կազմակերպել Հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը, որը վաղուց չի գումարվել։ Մենք հիմա հաստատում ենք միջկառավարական հանձնաժողովի մոլդովական կողմի կազմը։ Այդ պատճառով հուսով եմ, որ մյուս տարվա սկզբին կկայանան Ձեր պաշտոնական այցը և Միջկառավարական հանձնաժողովի նիստը։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հարցում Մոլդովային աջակցելու համար։ Նախորդ տարի մայիսի 14-ին Մոլդովան դարձավ առաջին երկիրը, որն ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստացավ։ Մեզ համար սա շատ հետաքրքիր, հեռանկարային հարթակ է. որպես դիտորդ երկիր՝ մենք նախագահի մակարդակով մասնակցում ենք բոլոր նիստերին, մասնակցում են իմ գործընկերները, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները։ Կարծում եմ, որ այս ուղղությամբ շատ լուրջ, լավ ներուժ ունենք։

Երևի տեղյակ եք, որ հունիսի սկզբին Մոլդովայում տեղի ունեցան քաղաքական փոփոխություններ. մենք ունենք խորհրդարանական մեծամասնություն, նոր կառավարություն ենք ձևավորել, որն ստացել է և ներկայում ունի Մոլդովայի Հանրապետության բնակչության շուրջ 80 տոկոսի աջակցությունը։ Մոլդովայի 28 տարվա անկախությունից ի վեր այսպիսի ներքին կոնսենսուս առաջին անգամ է արձանագրվում, որն ամրապնդված է նաև արտաքին քաղաքական կոնսենսուսով։ Դա մեզ լավ հնարավորություն է տալիս առաջ շարժվել արտաքին առևտրի, արտաքին քաղաքական կապերի զարգացման ուղղությամբ։ Ես նաև հուսով եմ, որ մեր երկկողմ հարաբերությունները և՛ իմ այցից, և՛ Ձեր պաշտոնական այցից հետո կբարձրանան այլ մակարդակի»։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փաստացի իր՝ Մոլդովա պաշտոնական այցի կապակցությամբ կոնկրետ ժամկետներն արդեն նախանշված են, և այժմ պետք է աշխատել արդյունավետ օրակարգ մշակելու ուղղությամբ։ Հայաստանի վարչապետը ողջունել է Մոլդովայում քաղաքական իրավիճակի կայունությունը, ինչը կնպաստի երկրի առաջընթացին և գործընկեր պետությունների հետ համագործակցության զարգացմանը։

Վարչապետ Փաշինյանը և նախագահ Դոդոնը քննարկել են Հայաստանի և Մոլդովայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հակամարտությունների կարգավորման հարցի շուրջ։ Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև Մերձդնեստրի հետ կապված իրավիճակին։

Կողմերն ընդգծել են հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը՝ տարածաշրջանային կայունության, անվտանգության և զարգացման համատեքստում և փոխադարձ աջակցություն հայտնել այդ գործընթացում։