Ամուլսարի խնդիրը Բրյուսելում. ՀԲՃ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունից տեղեկացնում են, որ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանը Բրյուսելում Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների ներկայացրել է Ամուլսարի խնդիրը, մասնավորապես՝ ծրագրի թույլատրումը նախկին կառավարության և դրա իրականացման ապահովման փորձերը ներկայիս կառավարության կողմից՝ հակառակ տեղի բնակիչների և Հայաստանի բնակչության լայն զանգվածների կամքի, և չնայած մարդու իրավունքների խախտումների լայն շրջանակի, այդ թվում՝ բնական միջավայրի վրա ազդող որոշումների կայացմանը մասնակցելու, առողջ ու բարեկեցիկ միջավայրում ապրելու, մաքուր ջրի, տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքների խախտումները: Ներկայացվել են նաև վերջին զարգացումները՝ կապված Լիդիանի ներկայացրած ՇՄԱԳ փաստաթղթերի միջազգային ուսումնասիրության հետ՝ ԷԼԱՐԴ-ԹիԱրՍի ընկերությունների զեկույցի հիմնական արդյունքները:

 

«Եվրախորհրդարանի ներկայացուցիչների ուշադրությանն է ներկայացվել այն, որ Եվրամիության անդամ-պետությունների պետական մասնաբաժին ունեցող զարգացման բանկը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, այսպիսի մեծ դիմադրության արժանացած ծրագրի խոշոր ֆինանսավորողների թվում է և, ըստ այդմ, նաև կիսում է պատասխանատվությունը Հայաստանի օրենսդրության խախտումներով հաստատված այս ծրագրին նման աջակցություն տրամադրելու հարցում:

 

Ներկայացվել է նաև ներդրումային արբիտրաժների խնդիրը, մասնավորապես Ամուլսարի դեպքում դրա սպառնալիքը՝ իբրև շանտաժ ժողովրդավարական ալիքով ձևավորված նոր կառավարության հանդեպ:

 

Հանդիպումը կայացել է «Make ICT Fair» ծրագրի շրջանակում. այս համաեվրոպական ծրագրի նպատակն է բարելավել տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների (օրինակ՝ բջջային հեռախոսների ու համակարգիչների) արտադրության շղթայում ներգրավված և դրանից ազդեցություն կրող աշխատավորների ու համայնքների կյանքը: Արտադրության այս շղթայում «մարդու իրավունքներն ու աշխատավորների իրավունքները խախտվում են ամեն օր, իսկ շատ երկրներում սա նաև խիստ բացասական ազդեցություն է ունենում բնական միջավայրի վրա»,- ասել է Ավստրիայի պատգամավոր Մոնիկա Վանան: «Make ICT Fair»  նախաձեռնությունը թիախում է ԵՄ քաղաքացիներին, պետական գնումների գործակալություններին, զարգացման բանկերին, պաշտոնյաներին և ընկերություններին, որպեսզի վերջիններս ՏՏ ոլորտում իրենց գնումները համապատասխանեցնեն ավելի արդար քաղաքականությունների»