Իրավաբանական ընկերության տնօրենը քաղաքացիներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ. ՔԿ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ  ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է իրավաբանական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենի կողմից տարբեր անձանցից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«2018թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչությունում ստացվել և վարույթ էր ընդունվել 2018թ. ընթացքում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, Դատախազությունում և Ոստիկանությունում  խարդախության հատկանիշներով հարուցված ընդհանուր թվով երեք քրեական գործ, որոնք, քննիչի որոշմամբ, միացվել են մեկ վարույթում՝ հաշվի առնելով, որ առերևույթ հանցագործությունները կատարվել են նույն անձի կողմից:

Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության բոլոր հանգամանքները, մեխանիզմը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ իրավաբանական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ի սկզբանե չունենալով հնարավորություն և մտադիր չլինելով կատարելու իր իսկ տված խոստումը, իրավաբանական օգնություն ստանալու համար ընկերությանը դիմած քաղաքացիներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Այսպես՝ Երևանի բնակչուհուն խոստացել է Երևանում կառուցվող կիսակառույց բազմաբնակարան շենքի՝ փաստացի դեռ չկառուցված բնակարանը վերջինիս անունով ձևակերպել: Այդ պատրվակով ընկերության տնօրենը պահանջել և մաս-մաս ստացել է ընդհանուր 13 424 900 ՀՀ դրամ գումար, որը, ըստ պայմանավորվածության, վերջինս պետք է փոխանցեր կառուցապատող ընկերությանը, ինչը, սակայն, նա չի կատարել՝ խաբեությամբ հափշտակելով իրեն փոխանցված նշված գումարը:

Բացի այդ, ՍՊ ընկերության տնօրենը, ատամնաբուժական կլինիկայի դեմ իր միջոցով դատարան հայց չներկայացնելու, զանգվածային լրատվական միջոցներին չդիմելու և այդ կապակցությամբ տուժած քաղաքացիներին իբրև իր միջոցով գումարային փոխհատուցում կատարելու պատրվակով, նշված կլինիկայի տնօրենից և վերջինիս կնոջից մաս-մաս ստացել է 3.500.000 ՀՀ դրամ գումար, սակայն նշված գումարը որևէ մեկին չի փոխանցել և խարդախությամբ հափշտակել է:

Այնուհետև, ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեհամարին, կրթության համար պետության կողմից կատարված ծախսերը հատուցելու պատրվակով, բանկային փոխանցման միջոցով, ինչպես նաև իր աշխատասենյակում, առձեռն փոխանցման միջոցով, քաղաքացուց պահանջել և ստացել է ընդհանուր՝ 9 775 000 ՀՀ դրամ գումար, սակայն նշված գումարը նա չի փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեհամարին՝ խաբեությամբ հափշտակելով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նկատի ունենալով, որ կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար են՝ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում: