Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց Ամուլսարի հանքավայրում փորձագիտական եզրակացության վերաբերյալ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցադրումներով։ Վարչապետը հետաքրքրվեց՝ ի՞նչ փուլում է անկախ փորձագիտական խմբի եզրակացությունը, քանի որ այդ մասին մամուլը բազմաթիվ հարցադրումներ է հնչեցնում։ Հայկ Գրիգորյանը ներկայացրեց հաշվետվություն այն մասին, թե ինչ գործընթացներ են նախորդել փորձագիտական եզրակացության պատրաստմանը ու տեղեկացրեց, որ այդ …

