ԲՀԿ-ն առաջարկում է մետաղական հանքերում ստուգումներ իրականացնող քննիչ հանձնաժողով ստեղծել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Մենք առաջարկում ենք խորհրդարանում քննիչ հանձնաժողով ստեղծել, որի քննարկման համար Կառավարությունը տվյալներ կփոխանցեր լեռնահանքային ձեռնարկություններում ֆինանսական հաշվետվությունների և ներդրումների վերաբերյալ: Այս մասին ԱԺ-ում «Գործադիր մարմիններին ներկայացվող ֆինանսական և այլ հաշվետվությունների, ինչպես նաև մետաղների արդյունահանման հարցով ներդրումային ծրագրերի օրինականությունը ստուգելու համար ստեղծված հանձնաժողովի մասնակիցների թվի բաշխման մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ հանձնաժողովի անդամների թիվը կորոշի խորհրդարանը: «Բարգավաճ Հայաստանն» իր հերթին առաջարկում է այդ հանձնաժողովում 18 պատգամավոր ներառել:

«Վերջին շրջանում հաճախ ենք լսում Թեղուտի և Ախթալայի հանքերի խնդիրների մասին: Այժմ դրանց է միացել նաև Ամուլսարի հարցը: Մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել, երբ խոսքը հնչեղ խնդիրների մասին է, մենք ցանկանում ենք հատուկ հանձնաժողով ստեղծել»,- ասաց Բագրատյանը:

Նրա խոսքով՝ առաջարկվում է ժամանակավոր կառույց ստեղծել 6 ամիս ժամկետով և 100 մլն դրամ բյուջեով: Հանձնաժողովը, պատգամավորի կարծիքով, պետք է իրավունք ունենա իշխանությունից պահանջել և ստանալ զեկույցներ ու փաստաթղթեր հանքերի աշխատանքի մասին, ինչպես նաև փորձագիտության եզրակացություններ ստանա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան