«Վիրավորական բան կա՞, երբ ասում եմ` ձեր մամային ճանաչում եմ, պապային` ոչ». Նիկոլայ Բաղդասարյանը՝ Անդրանիկ Քոչարյանի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Անդրանիկ Քոչարյանի ասածի կոնտեքստը, ամբողջ իմաստը ես այնպես եմ ընկալել, որտեղ վիրավորական որևէ արտահայտություն չկա: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով խմբակցության մեկ այլ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի մասին խոսելիս արած արտահայտությանը, որը մեծ աղմուկ է բարձրացրել:

Քոչարյանը, հիշեցնենք, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով միջոցների հայտարարագրման վերաբերյալ Հովհաննիսյանի կարծիքին՝ ասել էր. «Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»:

«Հիմա ի՞նչ վիրավորական բան կա, եթե լրագրողներից մեկին ասեմ՝ ես ձեր մամային ճանաչում եմ, բայց պապային չեմ ճանաչում: Էդտեղ վիրավորական բան կա՞… Նայած՝ ինչ կոնտեքստում եք ուզում ներկայացնել: Ցավոք, եթե կոնտեքստից ինչ-որ մի բառ հանեք, կարող է վիրավորական տեսք ունենալ»,- ասաց Բաղդասարյանը:

Պատգամավորն ասաց՝ երկար տարիներ ճանաչում է Անդրանիկ Քոչարյանին, և չի կարծում, որ նա կարող էր ինչ-որ մեկին վիրավորել:

Մանրամասները՝ տեսանյութում: