«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել Արցախի տարածքում ռոումինգի և ինտերնետ ծառայությունների սակագների որոշակի նվազեցման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառման վերաբերյալ։ Հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. «Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Արցախի տարածքում ռոումինգի և ինտերնետ ծառայությունների սակագների որոշակի նվազեցման վերաբերյալ, միաժամանակ նշելով, որ դրանք որոշակի պարբերականությամբ շարունակելու …

