ՍԴ-ի անաչառությունը կասկածի տակ կդնեի՞նք, եթե Քոչարյանի փաստաբանը չլիներ Արամ Օրբելյանը. Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ԱԺ-ում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանը հարցի զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք կծագեր Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը, եթե Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբանական թիմը չդիմեր ՍԴ, ինչպես նաև փաստաբանների թվում չլիներ Հրայր Թովմասյանի սանիկ Արամ Օրբելյանը:

«Եթե Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբանական թիմը չդիմեր ՍԴ, որևէ վերապահում կունենայի՞նք ՍԴ դատարանի վերաբերյալ և, առհասարակ, կասկածի տակ կդնեի՞նք ՍԴ անաչառությունը, եթե Քոչարյանի պաշտպանական թիմում չլիներ Արամ Օրբելյանը, և դրանով որևէ խնդիր չէի՞նք ունենա գործող դատական կազմի հետ»,- հետաքրքրվեց Բաբաջանյանը:

Ի պատասխան՝ Սուրեն Գրիգորյանը նկատեց, որ այսօր օրակարգը բավականին հագեցած է՝ ենթադրությունների հիման վրա մեկնաբանություններ անելու համար:

«Մենք ունենք հիմա կոնկրետ գործընթաց, և կարծում եմ, որ ավելի շատ հիմա պիտի քննարկենք կոնկրետ գործընթացը: Մեր այսօրվա օրակարգը հագեցած է իրական վիճակներով, որ հնարավոր լինի հիպոթետիկ իրավիճակի մասին խոսել, թե ինչ կլիներ, եթե այսպես չլիներ, չեմ կարող պաստասխանել, որովհետև հիպոթետիկ դատողություններ կատարելու սիրահար չեմ», – ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան