Մոտ մեկ ամիս առաջ Վարչական դատարանը հետաքրքիր վճիռ է կայացրել ընդդեմ ոստիկանության՝ բավարարելով 146 կմ/ժ արագությամբ ավտոմեքենան վարած վարորդի հայցը: Դատական տեղեկատվական համակարգից Factor.am-ը տեղեկացավ, որ 2018 թվականի հունիսի 27-ին Mercedes-Benz մակնիշի C535BX799 համարանիշի ավտմեքենան, ըստ ոստիկանության, Դիլիջան քաղաքի Մ-4 91-րդ կմ-ում երթևեկել է 146 կմ/ժ արագությամբ: Ճանապարհային ոստիկանությունը վարորդ Արմեն Կարապետյանին տուգանել է 200 …

