Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Արամ Մանուկյանի դատական նիստի օրը հայտնի է
Հասարակություն
03.10.2019 | 18:46Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը ամիսներ առաջ դատական հայց էր ներկայացրել ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի: Քոչարյանը Մանուկյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը և հրապարակային ներողություն խնդրել վիրավորանքի համար: Թե Մանուկյանի որ արտահայտություններն է Քոչարյանը դիտարկել վիրավորանք նշված չէ։ Այս գործով դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 28-ին ժամը 16․30։
Լիլիթ Շաբոյան