Դիլիջանում ընթացող հայ-վրացական գործարար համաժողովը մեկնարկել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլիի ելույթներով: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, մեծապես կարևորելով գործարար համաժողովի արդյունավետ անցկացումը՝ ՀՀ փոխվարչապետը համոզմունք է հայտնել, որ բիզնես շրջանակների միջև համագործակցության պտուղները արդեն կարճաժամկետ հատվածում լինելու են տեսանելի և նպաստելու են …

