Արտակ Բեգլարյանը Ստրասբուրգում քննարկել է արցախցիների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 1-2-ին Ստրասբուրգում մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ նրանց ներկայացնելով Արցախում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և հակամարտությամբ ու չճանաչվածությամբ պայմանավորված հիմնախնդիրներն ու մարտահրավերները:

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ Արտակ Բեգլարյանը հանդիպել է, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի նախագահ Շտեֆան Շենախի հետ: Նա ներկայացրել է Արցախում մարդու իրավունքների պաշտպանության վիճակն, առկա խնդիրները, եվրոպական կառույցների հետ իր գրասենյակի ընթացիկ շփումները և հնարավոր համագործակցության հեռանկարները։

Հաշվի առնելով, որ Շենախը նաև Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողն է, պաշտպանն անդրադարձել է այդ երկրի կատարած իրավախախտումներին և հարուցած սպառնալիքներին: Նա հատուկ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության դրսևորումների վրա՝ համազեկուցողին տրամադրելով հայատյացության և Ապրիլյան պատերազմի իրավախախտումների թեմաներով ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները: Նա ընդգծել է, որ հայատյացությունն ընկած է Ադրբեջանի կողմից հայերի իրավունքների համակարգային խախտումների հիմքում, որը, միևնույն ժամանակ, լրջագույն սպառնալիք է ողջ տարածաշրջանի անվտանգության և մարդու իրավունքների միջավայրի համար:

Ա. Բեգլարյանը հանդիպել է նաև ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, ներքին տեղահանված անձանց իրավունքների վերաբերյալ զեկուցող Կիլլիոն Մունյամայի հետ: Նա ներկայացրել է Արցախում ապրող ներքին տեղահանված և փախստական անձանց հիմնախնդիրները՝ անընդունելի համարելով նրանց բացարձակապես անտեսումը միջազգային կառույցների կողմից:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը մի շարք այլ հանդիպումներ է ունեցել և՛ ԵԽԽՎ պատգամավորների, և՛ ԵԽ անկախ մարմինների որոշ պաշտոնյաների հետ:

Բոլոր հանդիպումներում ԵԽ պաշտոնյաները հետաքրքրություն են ցուցաբերել Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության ընթացիկ վիճակի ու հիմնախնդիրների վերաբերյալ՝ ընդունելով չճանաչված պետությունների միջազգային ընդգրկվածության ապահովման հրատապ անհրաժեշտությունը: