«Մարտի 1-ի գործով կազմվել են կեղծ զեկուցագրեր, և դրանց մասնակցել է Ալիկ Սարգսյանը». Սեդա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ

-Խորհրդարանն այսօր սկսել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծի քննարկումը։ Պարոն Թովմասյանն ասում է, որ «Իմ քայլի» նախագիծը քաղաքական ուղղվածություն ունի։ Այդպե՞ս է, թե՞ ոչ։

-Ես կարծում եմ, որ չունի։ Ուղղակի, եթե քաղաքական ուժն է նման միջնորդությամբ հանդես գալիս, հետևապես այդպիսին կարող է լինել Հրայր Թովմասյանի տեսակետը։ Ոչ միայն «Իմ քայլն» է քննադատել ՍԴ-ի վերջին տարիների պահվածքը, այլ ամբողջ ժողովուրդն է քննադատել, հետևաբար՝ ասել, որ այդ կուսակցությունն է ներկայացրել, այդ պատճառով քաղաքական նպատակներ ունի, ես այդ կարծիքին չեմ։

-Պարո՛ն Թովմասյանն ասել է, որ այս նախագիծը նպատակ ունի քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել սահմանադրական ճանապարհը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ նկատի ունի նա։

-Դե՝ ՍԴ-ին չեք կարող այսպիսի պրոցեսներից հեռու պահել, ՍԴ-ն եղել է, կա ու կլինի, դրանք անհատներով չեն պայմանավորված։ Իհարկե, անհատների ուժով է նրա նկատմամբ վստահություն ձևավորվում, բարեխիղճ աշխատանքի ուժով։ Գուցե իրենց նախկին պահվածքն ազդող է եղել այսօրվա այս գործընթացների վրա, բայց ես չեմ կարծում, որ հատուկ ՍԴ-ին քաղաքական պրոցեսներից կամ, ընդհանրապես, իր գործառույթներից սահմանափակելու կամ գործառույթների նկատմամբ ճնշում գործադրելու նպատակ է հետապնդում։ Ընդհակառակը, ես կարծում եմ՝ այս տարիների ընթացքում այնքան վատ է կուտակվել ՍԴ-ի հանդեպ, որ էլ տեղ չկա կուտակվելու։ Հետևապես, մենք պետք է մտածենք հակառակի մասին։ Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանն այդքան ռիսկ ունենա՝ մտնելու այդ պրոցեսների մեջ, որովհետև ի՞նչ տարբերություն, եթե անհավատության աստիճանը շարունակի մեծանալ, նույնը կսպասվի նաև այս իշխանությանը։ Հետևաբար, գոնե դատական համակարգին պետք է պահել անկաշկանդ և նրան որևէ ճնշման չենթարկել։

-Խորհրդարանում նախագծի քննարկումն ավարտելուց հետո այն ուղարկվելու է ՍԴ։ Ըստ Ձեզ՝ նրանք ի՞նչ լուծում կտան, ո՞րն է ճիշտը նրանց համար։

-Ես չեմ կարող ասել։ Ճիշտն օբյեկտիվ լուծումն է։

-Ի՞նչ կշահեն նրանք, եթե քվեարկեն Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման օգտին։

-Կշահեն այն, որ իրականում ստեղծված ճգնաժամին փոքր-ինչ լուծում կտան։ Իհարկե, այնպես չէ, որ շատերը Հրայր Թովմասյանից հետ են իրենց պահվածքով: Բայց ես կարծում եմ, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրենց արտահայտած վերաբերմունքով կթոթափեն ստեղծված իրավիճակը, գուցե նաև հասկանան, որ կարող են իրենց կյանքը նորից սկսել, ի՞նչ ասեմ։ Ես լավատես մարդ եմ և կարծում եմ, որ ՍԴ-ում դատավորներ կան, որոնք, եթե որոշեն աշխատել նոր իրողության պայմաններում և չեն կրկնելու անցյալի սխալները, կարող են աշխատել։

-Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի՝ Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը։ Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ՄԻԵԴ-ի որոշումը Ռոբերտ Քոչարյանի գործի քննության վրա, եթե այն դրական լինի երկրորդ նախագահի համար։

-Նոր լսեցի, որ վարույթ են ընդունել։ Չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի ՄԻԵԴ-ի տեսակետը։ Չեմ կարծում, որ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը դառնա այնտեղ քննության առարկա, որովհետև դա իրավունքի խախտման հետ չի առնչվում ուղղակիորեն, բացի այդ՝ մեր Սահմանադրությունը հստակ սահմանում է տվել։ Այնպես չէ, որ մտավախություն չկա, որ որոշակի ազդեցություն կունենա, բայց այնպես չէ, որ վճռորոշ ազդեցություն կունենա։

-Մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որն այն հարցին, թե ինչպես է վերաբերվում մեղադրանքին, ասել է՝ հումորով, ապա զարմացել է՝ ես ի՞նչ կապ ունեմ Մարտի 1-ի հետ։ Նա ինչ-որ ապացույցնե՞ր է թաքցրել, և ովքե՞ր են նրա դեմ հանդես եկել։

-Ես չեմ զարմանում, երբ ՀՀ երրորդ նախագահին քննիչը հարցնում է, թե երբ զորքերն Արցախից բերում էիք, չէի՞ք մտածում, որ սահմանները կթուլանան, երրորդ նախագահն ասում է՝ ես այդպիսի զգացմունքային հարցերի չեմ ցանկանում պատասխանել։ Իրար հետ աշխատելուց զգացմունքները փոխանցել են։ Եթե Ալիկ Սարգսյանը չի հասկանում հարցի բովանդակությունը, ասեմ, որ 2008-ի մայիսից հետո ՀՀ-ում ոստիկանապետի փոփոխություն տեղի ունեցավ, և Ալիկ Սարգսյանը զբաղեցրեց ոստիկանապետի պաշտոնը։ Նրա իշխանության տարիներին կազմվել են մի շարք կեղծ զեկուցագրեր, որոնք հետին թվով են թվագրվել և այդ ամենին մասնակցել են նույն Ալիկ Սարգսյանը, նրա տեղակալ Մհերյանը և մյուսները: Կան զեկուցագրեր, որ եկան, նախարարությունում նախարարի գիտությամբ, մնացյալի մասնակցությամբ կազմեցին այդ գործը։ Ընդ որում՝ ես անմիջական կապ ունեմ այդ ամենի հետ, որովհետև այդ ժամանակ՝ մինչև մայիս-հունիս ամիսները, ես դատական գործընթացների մեջ եմ եղել Ոստիկանության հետ և Ոստիկանությունում նման ո՛չ զեկուցագրից է խոսվել, ո՛չ միջոցառումների ծրագրից է խոսվել, հետևաբար՝ այդ բոլորը ստեղծվել է հետագայում։ Եվ ժամանակագրական առումով հակասություն է ստեղծվում Հայկ Հարությունյանի աշխատած ժամանակահատվածի և նրա աշխատած ժամանակահատվածում այդ փաստաթղթերի գոյության միջև, որովհետև Հայկ Հարությունյանը, ըստ էության, առանց իրավական հիմքերի էր տեղանքի զննությունը կազմակերպել, իսկ հետո, երբ հասկացել են, որ պետք է գոնե փաստաթղթային հիմքեր ստեղծվեն, սկսել են այդ կեղծիքները կատարել։ Եվ այդ կապակցությամբ զեկուցագիր գրող գրեթե բոլոր անձինք հարցաքննվել են ՀՔԾ-ում, և իրենք լավ էլ հիշել են, որ դա հետին թվով արված զեկուցագրեր են։ Այնպես որ, եթե Ալիկ Սարգսյանը ծիծաղով է վերաբերվում, դա լավ չի, որովհետև կատարվել է կեղծիք, և դրան մասնակցել է իրավապահ համակարգը։ Ու պիտի պատասխան տա, թե ինչը դրդեց ներքաշվել այս պատմության մեջ։

-Անդրադառնանք մեկ այլ աղմկահարույց գործի՝ Պարազյանների գործին լրատվամիջոցներն արդեն անդրադարձել են։ Այս գործի մեջ խառն է հայտնի օլիգարխ Սամվել Կարապետյանի եղբայր, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի որդին՝ Նարեկը։ Ո՞ր փուլում է  գտնվում այս գործը։

-Գիտեք՝ այս քրեական գործը դեռևս իր արմատներն ունեցել է Կալուգայում, երբ Պարազյանները որոշել են մտնել բիզնեսի դաշտ, երբ Գազպրոմի հետ պայմանագրեր են կնքել, մրցույթներ են հաղթել։ Դա դուր չի եկել Սամվել Կարապետյանին, վերջինս սկզբից Պարազյանների հորն է ասել, որ տղաներիդ ասա՝ թող դաշտից դուրս գան։ Եվ երբ Պարազյանները չեն լսել ու ասել են՝ չէ, պիտի աշխատենք, Սամվել Կարապետյանը ձևը գտել է, տասնյակ պայմանագրեր է խզել, և այդ բոլոր պայմանագրերը նույն օրերին կնքել իր ընկերության հետ։ Եվ այդպես Վահեի համար ստեղծել է տարաբնույթ ծանր հետևանքներ։ Մի հաղորդման մեջ լսեցի, որ փաստաբանը Վահեի մասին ասում է՝ անհաջող բիզնեսմեն է։ Այդ անհաջող բիզնեսմենի կյանքը փչացրել են օլիգարխները։ Ինքը իր համար բավականին նորմալ աշխատել է երկու տարի, և այդ երկու տարվա աշխատանքով է պայմանավորված, որ Սամվել Կարապետյանն իր օլիգարխիկ մտածողությանը հատուկ պահանջ է ներկայացրել, որ այդ երկու տարվա ընթացքում աշխատած 3 միլիոն ռուբլին, 10 միլիոն եվրո շահույթը պետք է իրեն վերադարձնեն։

-Այսինքն, Վահեին առաջարկել է այդ գումարները տալ ու մնալ գործի մե՞ջ։

-Չէ, այդ գործն էլ տալ իրեն, գումարներն էլ։ Իհարկե, այս կարգի՝ իրենց աշխարհին հատուկ պահանջատիրությունը շատ ծանր հետևանքներ է ունեցել Վահեի համար։ Վահեի մերժելուց հետո ծնվել են մի քանի քրեական գործեր։ Տարիներ առաջ մի հատ փոքրիկ պատմություն դարձել է Կալուգայի քննչական մարմինների ուշադրության առարկան, և դրան նպաստողը, իհարկե, նույն անձինք են եղել, և Վահեի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Այդ քրեական գործով շատ տխուր որոշում է ընդունել Կալուգայի դատարանը։ Նրա մեղադրանքը կխստացվի, նրա կալանքի հարց կարող է առաջանալ Ռուսաստանում։ Եվ այս իրավիճակում, երբ անընդհատ սպառնալիքներ կան Վահեի կյանքի հանդեպ, նրան վտանգ է սպառնում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան