2015 թվականից առ այսօր Գյումրու բյուջեի հաշվին գործում է համայնքային վարսավիրանոց եւ բաղնիք՝ սոցիալապես անապահով գյումրեցիների համար: Սոցիալական վարսավիրանոց եւ բաղնիք ունենալու մասին Գյումրու ավագանին համապատասխան որոշում ընդունել էր 2015 թվականի ապրիլի 30-ին: Ավագանու նիստի ժամանակ Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը որպես հիմնավորում նշել էր, որ քաղաքում խիստ անապահով խավից անընդհատ դիմումներ են ստանում …

