Ես բանվոր էլ եմ աշխատել, պետք չէ վատ վերաբերվել աշխատանքին, քամահրանքով խոսել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Տնտեսական ստվերի դեմ պայքարում հաջողություններ կան, աննախադեպ իրավիճակ է, բայց վատ նորություններ էլ կան, տնտեսական հեղափոխությանը նվիրված համաժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, միաժամանակ, իր համար վատ հանգամանքի մասին բարձրաձայնեց. «Անկախության տոնակատարությունները տեղի ունեցան Գյումրիում և 15.000 մարդ այցելեց Գյումրի։ Ռեստորաններում ամբողջ օրը տեղ չկար, շատ մեծ տնտեսական շարժ կար։ Ինձ համար հետաքրքիր էր՝ սեպտեմբերի 21-ին առևտուրն ի՞նչ շարժ է արձանագրել։ Պարզվեց՝ ՀԴՄ կտրոնները քանակով նույնչափ են տպվել, որքան նախորդ օրերին։ Առևտրի ծավալն ընդամենը մեծացել է տասը միլիոն դրամով։ Սա շատ վատ նորություն է»:

Վարչապետի խոսքով՝ թեև աշխատաեղերի բացակայության մասին շատ է խոսվում, այսօր կարիք կա աշխատողների, և խոսքը միայն բարձր որակավորման մասնագետների մասին չէ։

«Այցելեցինք «Կարաս» գինու գործարան, որտեղ մեզ ասեցին, որ բերքահավաքի համար աշխատուժի խնդիր ունեն։ Շատ քաղաքացիներ նախընտրում են Ռուսաստանում աչքից հեռու անել մի աշխատանք, ապրել նվաստացուցիչ պայմաններում, բայց, օրինակ, իրենց գյուղում խաղող հավաքելու համար չգնան աշխատանքի ընդունվեն։ «Կարաս»-ի աշխատողները մարզպետարան են կապվել, ասել, որ մարդկանց կտեղափոխեն ավտոբուսով, բայց հաջողություն չեն ունեցել»։

Վարչապետը նշեց՝ չի կարելի որևէ մանսագիտության մոտենալ քամահրանքով. «Ասում են՝ տաքսու վարորդ, բանվոր… մենք վատ ենք վերաբերվում ինչ-որ աշխատանքի։ Ես իմ աշխատանքային կենսագրության մեջ բանվոր էլ եմ աշխատել, տարբեր աշխատանքներ եմ կատարել։ Երբ մարդն աշխատելը նախընտրում է չաշխատելուց, դա կարևոր հանգամանք է»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան