Թուրք-ամերիկյան լարվածությունը ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի շուրջ համեմատաբար թուլացել է Ճապոնիայում կայացած Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումից հետո։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն. գրում է ermenihaber-ը: S-400-ների մատակարարմանը մնացել է 10 օրից ոչ ավել, քանի որ ըստ կողմերի հայտարարությունների, Անկարան այդ համակարգերը պետք է ստանա մինչև հուլիսի առաջին կեսը։ Ըստ թուրք նախարարի՝ …

