ՀՀ քրեակատարողական հիմնարկներում, 2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ, պահվում է 2.287 անձ, ինչը 1.248-ով պակաս է 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ապրիլի 29-ին հրավիրված ասուլիսում ամփոփելով այս տարվա առաջին եռամսյակը՝ ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նախարարը վստահեցրեց, որ ՔԿՀ-ներում գերծանրաբեռնվածության խնդիր չկա: «Մենք սա արդեն չորս ասուլիսի ժամանակ հնչեցրել ենք, սակայն վերջին ճեպազրույցի ժամանակ …

