Զորավարժությունների արդյունքում մեր վստահությունն ավելացել է մեր ԶՈՒ հավաքական ուժի նկատմամբ. ՀՀ վարչապետ

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացված ռազմավարական զորավարժությունների արդյունքները:

«Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԶՈՒ բարձրագույն սպակայակազմը:

Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Այսօր մենք ամփոփում ենք ռազմավարական զորավարժությունների արդյունքները և ուզում եմ արձանագրել, որ զորավարժություններն ունեն շատ կարևոր նշանակություն մեզ համար: Զորավարժությունների իրական խնդիրը հետևյալն է. պատասխանել հարցին, թե ինչքանով են մեր զինված ուժերը, պետական կառավարման համակարգը և հանրությունը պատրաստ լուծել մեր առաջ դրված խնդիրները: Այդ առումով, ամենակարևոր արձանագրումը, որը կարելի է անել պաշտոնական ամփոփումից առաջ, հետևյալն է, որ հանրությունը շատ պատրաստակամ վերաբերմունք դրսևորեց և պատրաստակամորեն արձագանքեց զորավարժություններին: Սա չափազանց կարևոր է:

Ի վերջո, մենք հնարավորություն ունեցանք անվտանգային առումով, զինուժի մարտունակության առումով ի ցույց դնել, թե ինչպիսի մեծ նշանակություն ունի վստահության մթնոլորտը երկրում: Սրա մասին երկար տարիներ, երկար ժամանակ մենք խոսել ենք որպես տեսական երևույթ, տեսական դատողություն, բայց գործնականում մենք տեսանք, որ մեր հանրությունը շատ պատրաստակամ արձագանքեց»:

Վարչապետն ընդգծել է, որ այս ընթացքում կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկել և շարունակում է ձեռնարկել Հայաստանում սպառազինության և տեխնիկայի մատակարարումները բնականոն ռեժիմով ապահովելու համար: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ զորավարժությունները բավական լավ արձագանք են գտել զինված ուժերի զինծառայողների, սպայական անձնակազմի շրջանում, ինչը կարևոր փորձառություն էր նրանց համար: «Կարող ենք արձանագրել, որ այս զորավարժությունների արդյունքում ոչ միայն մեր ընդհանուր վստահությունն է ավելացել մեր ուժերի նկատմամբ, մեր կազմակերպչական ռեսուրսների նկատմամբ, այլ նաև մեր զինված ուժերի անձանակազմի, նույնիսկ շարքային կազմի վստահությունն է ավելացել իրենց ուժերի նկատմամբ, իրենց հավաքական ուժի նկատմամբ և սա ամենակարևոր արձանագրումն է: Իհարկե, այսօր զորավարժությունների արդյունքներն ամփոփելու ամենակարևոր արձանագրումներից մեկը պետք է լինի այն, որ մենք պետք է տեղորոշենք այն թերությունները, որոնք արձանագրվել են, նկատվել են և առաջիկա մեր աշխատանքը պետք է պլանավորված լինի այնպես, որ մենք նպատակային, հասցեական աշխատանքներ տանենք այդ ուղղությամբ՝ զինված ուժերի մարտունակության աստիճանը մի նոր աստիճանի բարձրացնելու նպատակով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այսօրվա քննարկման արդյունքները կլինեն օգտակար զինված ուժերի գործունեության, և ընդհանրապես, մեր պետական կառավարման համակարգի ու հանրության թիմային աշխատանքը կազմակերպելու համար:

Խորհրդակցության ընթացքում ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ներկայացրել է զորավարժությունների ընդհանուր վերլուծությունն ու արդյունքները»,- ասված է հաղորդագրությունում: