Ապրիլի 26-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունեցել Երևանի մամուլի ակումբի և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» համատեղ «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» նախագծի շրջանակներում կազմակերպված «Լրատվական ոլորտի առաջնահերթությունները Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ճանապարհին» համաժողովը։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի պետական կառույցների, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի, միջազգային կառույցների, դիվանագիտական առաքելությունների, Հայաստանի փորձագիտական համայնքի, հասարակական …

