03 Սեպտեմբեր 2019 | 17:36
Ոստիկանությունը զգուշացնում է․ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել առջևի նստատեղին
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերի Օսիպյանի հանձնարարականով սեպտեմբերի 1-ից ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ անցել են ուժեղացված ծառայության: «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառման շրջանակում ուսումնական բոլոր հաստատությունների մոտ ծառայություն են իրականացնում ճանապարհային ոստիկաններ, պարեկապահակետային ծառայողներ, դպրոցական ու անչափահասների գծով տեսուչներ, օպերլիազորներ ու համայնքային ոստիկաններ: Նպատակը մեկն է՝ ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը: Այս հարցում …