Բացահայտվել է ԱԺ պատգամավորի մեքենայից կատարված գողության դեպքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Հոկտեմբերի 21-ի ժամը 14-ից մինչև հաջորդ օրը՝ ժամը 11․30-ն ընկած ժամանակահատվածում կոտրել էին «Սիրահարների այգու» հարևանությամբ կայանված ԱԺ պատգամավորներից մեկի «Մինի կուպերի» ապակին և սրահից գողացել դրամապանակը։
Համացանցում հնչողություն ստացած այս դեպքը բացահայտելու ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին։ Նույն վարչության քրեական հետախուզության բաժնի ու ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հոկտեմբերի 29-ին, գողություն կատարելու կասկածանքով, Անդրանիկի փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին երկու տղամարդու։
Բերման ենթարկվածներից 30-ամյա տղամարդը խոստովանեց կատարածը։ Կասկածյալի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ծխախոտի գլանակի մեջ լցված դեղնականաչավուն թմրանյութի նմանվող զանգված, ինչպես և այն առարկաները, որոնցով կոտրել է մեքենաների ապակիները։
Պարզվեց, որ բացի նշված գողությունից բերման ենթարկվածը «Սիրահարների այգու» հարևանությամբ օգոստոս, հոկտեմբեր ամիսներին, նույն եղանակով, կատարել էր մի շարք այլ գողություններ ևս՝ հափշտակելով պայուսակներ, դրամապանակներ, փող ու փաստաթղթեր։ Այդ դեպքերի առթիվ արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր։ Իսկ հոկտեմբերի 21-ին կատարած գողության առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։