Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը չի բացառում, որ դատական համակարգը բարելավելու շրջանակում կիրառվող վեթինգի արդյունքում կարող են ունեզրկումներ լինել: Այս մասին նախարարն ասաց լրագրողների հետ զրույցում: «Այժմ մշակվում է Անօրինական ճանապարհով ձեռք բերված գույքի մասին օրենքի նախագիծ: Այդ օրենքի շրջանակում կլինեն նաև քաղաքացիական վարույթներ բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր կարող էին անօրինական գույք ձեռք բերել»,- ասաց …

