Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է
ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ:
«Նախագահ Սարգսյանը կայցելի սահմանամերձ Չինարի, Այգեձոր և Նավուր համայնքներ, այնուհետև Իջևանում կհյուրընկալվի Երևանի պետական համալսարանի մասնաճյուղում, կլինի մարզի արտադրական ձեռնարկություններում»,- ասված է հաղորդագրությունում: