Նոր խորհրդարանի առաջին վեճը շատ չուշացավ։ Քաղաքական կրքերը բորբոքվեցին Արման Բաբաջանյանի ելույթից հետո։ Քննադատելով Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արման Բաբաջանյանը հիշեց Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին․ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը մի օրում այսպես չի ապականվել և ձևախեղվել։ Արտերկրում դեսպաններ են նշանակվել կասկածելի կենսագրությամբ և քրեական անցյալով անձինք։ Դրանցից ամենախնդրահարույցը եղել է, թերևս, Ուկրաինայում …