Բոլոր նրանք, ովքեր ՀՀ-ում ներդրումների նախաձեռնման որևէ փուլում պետական կառավարման համակարգի որևէ օղակի կողմից հանդիպել են խոչընդոտի դիմեն ՊՎԾ. հայտարարություն

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Պետական վերահսկողական ծառայությունից տեղեկացնում են, որ ՊՎԾ-ն ուսումնասիրություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում ներդրումների ոլորտում իրականացվող գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ։

«Ուսումնասիրության առարկա են դարձվելու 2018 թվականի մայիս ամսից սկսած նախաձեռնված ներդրումային գործընթացները։

Բոլոր այն իրավաբանական և ֆիզիկական անձանց, ովքեր ներդրումների նախաձեռնման, իրականացման որևէ փուլում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կառավարման համակարգի այլ օղակների կողմից հանդիպել են խոչընդոտների, ոչ իրավաչափ մոտեցումների խնդրում ենք համապատասխան տեղեկությունները տրամադրել Պետական վերահսկողական ծառայությանը՝ գրելով նամակ [email protected] էլ․ հասցեին (ստորագրված, սկանավորված տարբերակով) կամ «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան նամակ ուղարկել ք․ Երևան, Մաշտոցի 47 հասցեով, ինչպես նաև դիմել առցանց ՀՀ պետական վերահսկողական ծառայության կայք-էջի միջոցով (supervision.am)»,- ասված է հաղորդագրությունում: