Մարտի 1-ին զոհվածների և տուժածների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու մասին օրենսդրական նախաձեռնությունն արդեն կառավարություն է ուղարկվել։ Այս մասին Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների 11-րդ տարելիցին նվիրված երթին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ «Կստեղծվի համապատասխան հանձնաժողով, որը հատուցում կտրամադրի»,- նշեց ԱԺ փոխնախագահը։ Նրա խոսքով՝ փոխհատուցման չափը կորոշի կառավարությունը։ Այդուհանդերձ, նշեց, որ դա հիմնականում քաղաքական բնույթ …