Կոռուպցիոն բնույթի հանցագործության բացահայտում՝ «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորած ծրագրում

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված գրության հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով բացահայտվել է հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործություն։

«Մասնավորապես, ըստ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների՝ 2005 թվականին «Լինս» հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ «Երևաննախագիծ» ՓԲ ընկերության կողմից իրականացված «Երևան քաղաքի Հերացու, Սարալանջի և Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղու» շինարարական աշխատանքների նախագծում ներառվել է նաև ՀՀ ԱԱԾ ընդունելությունների տան կոյուղատարի վերատեղադրման ընդհանուր՝ 10․702․431 դրամ արժեքով աշխատանքները։ Դրա վերաբերյալ «Ճանապարհաշինության ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից հայտարարված մրցույթի հաղթող ճանաչված «Մոստովիկ» ՍՊ ընկերության տնօրինությունը, օգտվելով վերոնշյալ ԾԻԳ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում ստեղծված հնարավորությունից, ՀՀ ԱԱԾ ընդունելությունների տան կոյուղատարի վերատեղադրման աշխատանքների փոխարեն ապամոնտաժել և խցանել են կոյուղագիծը։

«Ճանապարհաշինության ԾԻԳ»-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից էլ 2008 թվականի սեպտեմբեր ամսվա համար կազմված սերտիֆիկատով նախատեսված կատարվելիք աշխատանքների ցանկից անհիմն հանվել են հիշյալ աշխատանքները, ինչի հետևանքով ՀՀ ԱԱԾ ընդունելությունների տունը զրկվել է կոյուղատարի օգտագործման հնարավորությունից։

Էական վնաս առաջացնելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում: