Մյասնիկյան համայնքի գործող և նախկին ղեկավարներին մեղադրանք է առաջադրվել. գործը դատարանում է

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մյասնիկյանի համայնքապետարանում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երեք անձի մեղադրանքներ են առաջադրվել, որոնցից երկուսը համայնքի ներկա և նախկին ղեկավարներն են, իսկ երրոդը՝ համայքի աշխատակազմի քարտուղարը:

«Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

Այսպես՝ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի ղեկավարը, ով հիշյալ պաշտոնում աշխատել է 2016 թվականից, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է կեղծիքներ և վատնումներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարը տարբեր հաստիքներում գրանցել է տարբեր անձանց, այդ թվում՝ իր բարեկամներին, նրանց հետ կնքել աշխատանքային պայմանագրեր, սակայն, նախապես տեղյակ լինելով վերջիններիս կողմից ամիսներ շարունակ հանրապետությունից բացակայելու, աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու մասին, համայնքի աշխատակազմի քարտուղարի օժանդակությամբ կազմել և վավերացրել է պաշտոնական փաստաթղթեր՝ դրանցում ներառելով փաստացի աշխատելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ: Արդյունքում՝ փաստացի չաշխատած ժամանակահատվածի համար համայնքի բյուջեից հաշվարկվել և վճարվել է աշխատավարձ:

Համայնքի աշխատակազմի քարտուղարը, նախապես տեղյակ լինելով նշված անձանց՝ Մյասնիկյանի համայնքապետարանում որպես աշխատակիցներ գրանցված լինելու, սակայն ՀՀ-ից բացակայելու, աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու մասին, կազմել  և համայնքի ղեկավարին է հանձնել պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր՝ դրանցում ներառելով անընդմեջ փաստացի աշխատելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև համայնքի նախկին ղեկավարի կողմից, ով պաշտոնավարել է   2002- 2016թթ., թույլ տրված պաշտոնեական անփութության վերաբերյալ:

Քննության տվյալներով՝ նախկին համայնքապետը նույն համայնքի բնակչի հետ կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով համապատասխան վճարի դիմաց 5 տարի ժամանակով վերջինիս ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնվել 17հա մակերեսով 5-րդ կարգի գյուղատնտեսական այլ հողեր, սակայն ծառայության նկատմամբ անբարեխիղճ ու անփույթ վերաբերմունքի հետևանքով չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, այն է՝ չի նախաձեռնել վարձակալության պայմանագրի նոտարական վավերացումը և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում իրավունքների պետական գրանցումը, որի պատճառով վարձակալությամբ հանձնված հողատարածքի հետ կապված գույքային իրավունքների գրանցման սահմանափակումներ չեն դրվել:

Արդյունքում՝ անզգուշությամբ էական վնաս է պատճառվել բնակչի իրավունքներին և օրինական շահերին. փաստացի վարձակալված հողատարածքի սահմաններում, 2018թ. ընթացքում տեղի ունեցած համայնքային սեփականություն հանդիսացող գույքի աճուրդ վաճառքի արդյունքներով, սեփականության իրավունքով, նշված հողատարածքը տրամադրվել է Մյասնիկյան համայնքի մեկ այլ բնակչի:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մյասնիկյան համայնքի   գործող ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ  քրեական  օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ  մասի 1-ին կետով (3 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), նախկին համայնքապետին մեղադրանք է առաջադրվել՝ 315-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքի աշխատակազմի քարտուղարին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ  մասի 1-ին կետով (3 դրվագ),  314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ):

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Նախաքննության ընթացքում համայնքի ղեկավարը վերականգնել է համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ»,- ասված է հաղորդագրությունում: