Գարիկ Սարգսյանի դեմ քրեական գործ չի հարուցվել․ հաղորդումը մերժվել է․ ՀՔԾ

Լուրեր

26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
26.10.2026 | 18:55
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
Բոլորը

ՀՔԾ-ն մերժել է Նորաշենի նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանի պաշտպան Ամրամ Մակինյանի ներկայացրած հաղորդումը՝ ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվել, նյութերի նախապատրաստման ընթացքում որոշվել է քրգործի հարուցումը մերժել»,- տեղեկացրեց Մարինա Օհանջանյանը:

Նորաշենի նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանի պաշտպան Ամրամ Մակինյանն էլ մեզ հետ զրույցում փաստեց, որ իրենք որոշումը բողոքարկելու են։ «Մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել ՀՔԾ, որը մերժվել է։ Որոշումը բողոքարկելու ենք Դատախազություն, և եթե Դատախազությունը մեր բողոքը չբավարարի, իրավական բոլոր ընթացակարգերով անցնելու ենք»,- տեղեկացրեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Նորաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ պնդելով, թե Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն անօրինաբար պաշտոնից ազատել է համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին: Վերջիններս պահանջում էին վերականգնել նրան պաշտոնին: Ըստ Արարատի մարզպետարանի՝ Նորաշեն համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ արձանագրությունը կայացվել է Նորաշեն համայնքի ավագանու կողմից, այլ ոչ թե մարզպետ Գարիկ Սարգսյանի, իսկ հիմք է ծառայել Նորաշեն համայնքի ղեկավարի կողմից ավելի քան 6 ամիս անընդմեջ համայնքի ավագանու նիստ չհրավիրելու հանգամանքը: