ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 24-ին ապանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19-ն անց 20-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի ճանապարհին՝ գերեզմանների հարևանությամբ, հայտնաբերվել էր տղամարդու դի հրազենային վնասվածքներով։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9մմ տրամաչափի 4 պարկուճ։ Պարզվեց, որ սպանվածը Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հաշվառված 29-ամյա Կարեն Խնուսյանն էր։ Հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության տարբեր …