Իմքայլական Հայկ Գևորգյանը հանրապետությունում հակահեղափոխական մեծ շարժում չի տեսնում, մի խումբ մարդիկ են դատական համակարգից, որոնք դուրս են եկել նոր իշխանության դեմ: «Դրա ամենացցուն օրինակը Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորի գործողություններն են, որոնք այլ կարծիք ունենալու շանս չեն թողնում, էդպես գաղտագողի, անսպասելի, առանց կողմերին տեղեկացնելու գործն ամբողջությամբ ուղարկում է ՍԴ։ Շատ մեծ հեռատեսություն պետք չէ ունենալ, …

