Հայտնի են տարվա լավագույն համայնքները

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի համայնքների միությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 10-ին՝ Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված ընդունելության ընթացքում տեղի է ունեցել ավանդական «Լավագույն համայնք 2019» մրցանակաբաշխությունը: Այն 2006 թվականից սկսած անցկացվում է Հայաստանի համայնքների միության ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ:

«Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ուղերձ հղեց Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված:

Ուղերձում մասնավորապես նշված է. «Այսօր տեղական իշխանություններն ունեն պատասխանատվության մեծ ծավալ՝ բայց դրանց իրականացման համար անհամապատասխան չնչին ռեսուրսներ։ Մեր բնակիչների վճարած հարկերի 90%-ից ավելին տնօրինում է կենտրոնական իշխանությունը, և միայն մոտ 8%-ն է մնում համայնքներին։ Այդպիսով կենտրոնական ու տեղական իշխանությունների միջև ռեսուրսներն ու լիազո¬րություն¬ներն անարդար են բաշխված։ Առանց ռեսուրսների և լիազորությունների՝ տեղական իշխանությունները չեն կարող իրականացնել իրենց առաքելությունը՝ ապահովել որակյալ ծառայություններ ու ստեղծել մարդու կյանքի որակյալ միջավայր»։

Տեղական ինքնակառավարման 23-ամյակի կապակցությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը շնորհավորեց համայնքներին ու նշեց. «Սա մասնագիտական տոն է.  բոլորիս տոնն է: Դուք դժվարին աշխատանք ունեք. տեղական ժողովրդավարության առաջին գծում եք, պետք է ձեր աշխատանքներում ավելի ձեռքբերումներ ունենաք տարիների ընթացքում: 23-ամյակը քիչ չէ, որպեսզի տեղական ինքնակառավարման կայացման համար  արդեն բազա ստեղծված լինի»:

Մրցանակաբաշխությունն ուղեկցվեց տարբեր համայնքների մշակութային խմբերի պարային և երաժշտական կատարումներով:

Մրցանակաբաշխության ընթացքում հայտնի դարձան 4 հիմնական և 5 հատուկ անվանակարգերում հաղթող ճանաչված համայնքները:

«Լավագույն համայնք 2019» անվանակարգում սահմանվել է երկու մրցանակ՝ մեկ գյուղական և մեկ քաղաքային համայնքի համար: Տարվա լավագույն համայնքներն են Գորիսն ու Ակունքը:

«Բարեկարգ համայնք 2019» անվանակարգում հաղթող ճանաչվեց երկու համայնք՝ մեկ գյուղական և մեկ քաղաքային: Տարվա բարեկարգ համայնքներն են Տաշիր և Տեղ համայնքները:

«Մաքուր համայնք 2019» անվանակարգում հաղթող ճանաչվեց Թալին համայնքը:

«Մշակութային լավագույն համայնք 2019» անվանակարգում հաղթող ճանաչվեց երկու համայնք՝ մեկ գյուղական և մեկ քաղաքային: Մրցանակակիր համայնքներն են Կապանն ու Ախուրյանը:

«Տարվա նորարար և խելացի համայնք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Էջմիածին համայնքը:

«Տարվա նշանակալից առաջընթաց 2019» բոլոր համայնքների համար անվանակարգում հաղթող ճանաչվեց Վանաձորը:

«Տարվա նշանակալից առաջընթաց 2019» խոշորացված համայնքների համար անվանակարգում հաղթող ճանաչվեցին Սիսիան և Լոռի Բերդ համայնքները:

«Տարվա գործարար կառույց» անվանակարգում հաղթող ճանաչվեց Սևան համայնքը:

«Տարվա նախաձեռնություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց Սայաթ Նովա համայնքը»,- ասված է հաղորդագրությունում: