Գարեգին Բ-ն ընդունել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվոկան համակարգից հաղորդում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արք. Պոլ Ռիչարդ Գալագերին և նրա գլխավորած պատվիրակությանը:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքն ու գնահատանքն է բերել պատվիրակության անդամներին՝ անդրադառնալով Վատիկանի և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորված ջերմ կապերին ու գործակցությանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախությամբ արձանագրել է, որ իր գահակալության շրջանին Հայոց Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև հարաբերություններն առավել ջերմացել են ու զորացել: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձել է Հռոմի Հովհաննես-Պողոս Բ և Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետերի այցելություններին Հայաստան:

Խոսելով Քույր Եկեղեցիների հետ հարաբերությունների և սերտ համագործակցության մասին` Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծել է, որ ներկա ժամանակահատվածում եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերները կարելի է հաղթահարել միայն միասնական  ջանքերով և գործնական քայլերով: Այս առումով, Նորին Սրբությունը բարձր է գնահատել Մայր Աթոռի և Սուրբ Աթոռի միջև ամուր հոգևոր և մշակութային կապերի առկայությունը՝ նշելով, որ դրանք լավ հիմք են հետագա համագործակցությունն առավել արդյունավոր դարձնելու տեսանկյունից:

Իր հերթին, արք. Պոլ Ռիչարդ Գալագերը ևս ուրախություն է հայտնել հանդիպման առիթով և անդրադարձավ Հայ Եկեղեցու հետ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական հարաբերություններին` նշելով, որ այս այցը ևս մեկ քայլ է Հայաստանի և Վատիկանի միջև զարգացում ապրող երկկողմ  հարաբերությունների ուղղությամբ։  Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցել է նաև Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս  Պապի ջերմ ողջույնները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել  նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին, քրիստոնեական արժեքների և պատմամշակութային ժառանգության պահմանման ու այլ խնդիրներին: Կողմերը կարևորել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Աթոռի միասնական ներդրումն աշխարհում խաղաղության պահպանման գործում:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն իր ջերմ ողջույններն է փոխանցել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին` մաղթելով, որ Աստված միշտ զորեղ պահի Կաթոլիկ Եկեղեցին, նրա սպասավորներին և հավատացյալներին:

Հանդիպմանը ներկա էին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը»,- ասված է հաղորդագրությունում: