ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Պոլ Ռիչարդ Գալագերին և նրա գլխավորած պատվիրակությանը: «Բարձր գնահատելով տարբեր մակարդակներում առկա երկխոսությունը՝ ՀՀ ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրեց, որ արքեպիսկոպոս Գալագերի այցը երկու կողմերի փոխադարձ պատրաստակամության վկայությունն է՝ որակապես նոր մակարդակի …

