Թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ Հայաստան ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հասարակական քննարկումների ոլորտ վերադարձրեց հին, բայց չմոռացված մի հարց՝ Հայաստանի ո՞ր նախագահի մեղքով է Արցախը դուրս մնացել Մինսկի խմբի ձևաչափով բանակցություններից: «Երբ ռազմական գործողությունները դադարեցին, Լեռնային Ղարաբաղը բանակցությունների մասնակից էր: Ինչ-որ մի փուլում Հայաստանի ղեկավարությունը՝ նախկին նախագահներից մեկը, ընդունեց որոշում, որ Արցախի շահերը …

